Այսօր` հունիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի մասի զեկույցի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ 2019 թվականին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 55 միլիարդ դրամ է խնայել բյուջետային միջոցներից:
Ջանջուղազյանի խոսքով՝ 2019 թվականին նախատեսվում էր մոտ 195.5 միլիարդ դրամ տրամադրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
«Մեկ տարվա ընթացքում այդ գումարը ճշգրտվել 227 միլիարդ դրամ էր կազմել: Փաստացի ծախսվել էր 172 միլիարդ դրամ»,- ասաց նախարարը:
