Նոր սերնդի ՀԴՄ-ների վրա POS տերմինալի ակտիվացման խնդիրները կարգավորված են. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ներկայում անկանխիկ գործարքները սպասարկելու համար հարկ վճարողների մոտ նոր սերնդի MF տիպի ՀԴՄ-ների վրա POS տերմինալի ֆունկցիոնալության ակտիվացման խնդիրները կարգավորված են:

2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որով պայմանավորված տարբեր հարթակներում դժգոհություններ են հնչել, որ այդ սարքերի ֆունկցիոնալությունն առևտրային բանկերը չեն ապահովում:

Ամենաթարմ