fbpx
Տնտեսություն

«Էլեկտրիկ Երևան» ՀԿ հիմնադրի և ընկերների կողմից առաջարկված նորարարությունը կարող է լուծել մի շարք խնդիրներ

«Էլեկտրիկ Երևան» ՀԿ հիմնադիր Նարեկ Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Վարչապետին ուղղված մեր առաջարկից (որը չարչրկվում է պեկականների և նրանց պաշտպանների կողմից, ընդհուպ տրանսֆերտների վրա հարկային բեռի ավելացում ու կիրառում 23% չափով) ֆրագմենտ, թե ինչ է լուծում այն, որը միլիոնավոր դոլարների խնայողություն է բիզնեսների և պետության համար ու եկամուտներ՝ քաղաքացիների, համեցեք.

Նորարարությունը լուծում է հետևյալ խնդիրները՝

1. Պետության համար հեշտացնում է հարկահանությունը քաղաքացիների մասնակցությամբ:

2. Կառավարությունը հետևում է առևտրաշրջանառությանն օնլայն ռեժիմով:

3. Բիզնեսին ազատում է ՀԴՄ գնելու ծախսից:

4. ՀԴՄ համար նախատեսվող թուղթ գնելու և տպելու ծախսից:

5. Քեշբեքն ապահովում է քաղաքացիներին եկամուտ:

6. Քաղաքացիներին ներգրավում է հարկահանությանը:

7. Քաղաքացիներին սովորեցնում է սեփական եկամուտների և ծախսերի հաշվապահություն իրականացնել:

8. Տեխնոլոգիայի կայացումից հետո այն կարելի է արտահանել և կիրառել այլ երկրներում:

Հ.Գ. Հիշեցնենք, որ Նարեկ Այվազյանը ժամեր առաջ նույնպես հանդես էր եկել գրառմամբ, որում մասնավորապես նշում էր. «Ցավում եմ, որ որոշ պեկականներ այդպես էլ չհասկացան իմ կողմից առաջարկված մասնակցային հարկահանության փիլիսոփայությունը։ …Ամենայն հավանականությամբ իմ նամակը տեղ կհասնի վարչապետին իր ստեղծած CV- ների մեխանիզմի միջոցով: …Մի փոքր էլ ուշանալու պարագայում այդ նամակը բաց կհրապարակեմ, որում հայտնում եմ մտահոգությունս թե՛ մասնակցային հարկահանության հայեցակարգի խեղաթյուրման, թե՛ բիզնես շահերի՝ կապված ՀԴՄ սարքերը փոխարինելու նոր համակարգով, թե՛ մտագողության մասին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ