Սեպտեմբերի 10-ին ԱՀ նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն։
«Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրամադրելու հետ կապված հարցերը։
- Արբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարող դիտարկվել որպես միջկրոնական բախում․ Արցախի ԱԳ նախարար
- ԱԳՆ-ում քննարկվել են թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ձեռքբերումները և հետագա անելիքները
Կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել վերոնշյալ հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սամվել Շահրամանյանը։
Նախագահ Հարությունյանը շահագրգիռ մարմինների պատասխանատուներին հանձնարարել է հստակեցնել կարգավիճակ տալու մոտեցումներն ու ընթացակարգը՝ բացառելով ոչ արդար որոշումները»,- ասված է հաղորդագրության մեջ։