Արբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարող դիտարկվել որպես միջկրոնական բախում․ Արցախի ԱԳ նախարար

Ամենադիտվածներ

vidich n

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 10-ին Էջմիածնում մասնակցել է Գարեգին Բ-ի նախագահությամբ տեղի ունեցած՝ «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովին։

Այս մասին հայտնում են ԱՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Դավիթ Բաբայանը ներկայացրել է Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, գրավված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող հարցեր։

Նախարարն ընդգծել է, որ արբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան չի կարող դիտարկվել որպես միջկրոնական բախում՝ շեշտելով, որ ահաբեկիչներն ու ծայրահեղականները չեն պատկանում որևէ կրոնի։

Այս համատեքստում ԱԳ նախարարն արժևորել է միջկրոնական երկխոսությունը՝ այն դիտարկելով որպես հակամարտությունների խաղաղ կարգավորման, ծայրահեղականության և այլատյացության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը, բարձր գնահատել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղեցու դերը այս գործընթացում», – ասվում է ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ