Խորհրդակցություն կառուցվող Քաջարան-Ագարակ ճանապարհի հետ կապված հարցերի շուրջ

Հրապարակող՝

Խորհրդակցություն կառուցվող Քաջարան-Ագարակ ճանապարհի հետ կապված հարցերի շուրջ

Ամենադիտվածներ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը և Քաջարան-Ագարակ Ճանապարհի կառուցման ծրագրի ղեկավար Մկրտիչ Կիրակոսյանը հանդիպել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհը կառուցող և ծրագրի շրջանակներում տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման նպատակն էր քննարկել Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքի հետ կապված հարցեր։ Ներկայացվել է ծրագրի առաջընթացը, անդրադարձ է կատարվել աշխատանքների անվտանգությանը, շինարարական նյութերին առնչվող և բազմաթիվ այլ թեմաների։ Գնահատվել են այս փուլում առկա կամ հնարավոր ռիսկերը և նախանշվել դրանց լուծման ուղղությունները։

Նշենք, որ այժմ աշխատանքներ են տարվում ինչպես ճանապարհի հողային պաստառի, այնպես էլ թունելների ու կամուրջների կառուցման ուղղությամբ։

Սյունիքի մարզպետի հետ արծարծվել են ծրագրի իրականացման ընթացքում առաջացած բոլոր այն խնդիրները, որոնք գտնվում են մարզպետարանի լուծման տիրույթում։

Ամենաթարմ