Մայիսի 24-ին ԱԺ-ում ընթացող լսումների ժամանակ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը խորհուրդ տվեց հասարակությանը Օրուել կարդալ:
Լսումների ժամանակ, ի թիվս այլ հարցերի, առաջ քաշվեց հաշտեցման հանձնաժողովների ստեղծման գաղափարը: Արման Աբովյանը զգուշացրեց այնպիսի մեխանիզմների ներդնման մասին, որոնք էլ ավելի կարող են նպաստել հասարակության բաժանմանը:
«Կոտրելու գայթակղությունը մեծ է: Բայց այն ամենն ինչ աչվում է, պետք է լինի օրենքի շրջանակում: Անցումային արդարադատությունը եւ անցումային շրջանի արդարադատությունը տարբեր բաներ են: Ինչ վերաբերում է իրավունքի եւ հաշտեցման հանձնաժողովներին: Խորհուրդ կտամ կարդալ Օրուելի «1984»-ը: Կարդացեք, որ հանձնաժողովներն այլ բանի չվերածվեն», – նշեց պատգամավորը:

