Խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին հանգիստ նստի տեղը. Արթուր Վանեցյան

Հրապարակող՝

Մեր ձեռքերը երկար են և մենք ամեն ինչ տեսնում ենք. Վանեցյան

Ամենադիտվածներ

Մայիսի 24-ին Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը արձագանքել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի հայտարարություններին, որով Վանեցյանը մեղադրվում էր մի քանի քրեական հեղինակությունների` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մեջ:

Անդրադառնալով Թոխմախի Բաբոյին՝ «Իր հետ ես ծանոթ եմ դեռևս 1996-ից, երբ ես ծառայում էի ՀՀ ԶՈՒ-ում, իսկ ինքը՝ ռազմական ոսիկանությւոնում: Ճանաչել եմ, ինքը եղել է սպա, ես եղել եմ զինվոր, ոչ թե մտերմություն եմ արել, այլ ուղղակի եղել է սպա, ճանաչել եմ: Այն մեղադրանքները, որ հնչեցվում են, իրականության հետ կապ չունի: Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետը – հեղ.) հետ ընկերական հարաբերություններ երբևիցե չեմ ունեցել, չունեմ: Ճանաչել եմ շատ-շատ մարդկանց, բայց մտերմիկ հարաբերություններ չունեմ: Վստրեչի ապերը՝ Արամ Վարդանյանը, ես էլի իրա հետ շփվել եմ մեկ-երկու անգամ՝ գործնական: Այսինքն, ինքը կատարել է իրավախախտում, ես իրան բերման եմ ենթարկել ԱԱԾ քննչական վարչություն, բերման եմ ենթարկել՝ հարցաքննության նպատակով, այլ շփումներ ես այդ մարդկանց հետ չունեմ: Իսկ որ սենսացիա են ուզում անել, խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին հանգիստ նստի տեղը»:

 

Ամենաթարմ