fbpx
Սպորտ

Խորվաթիայի մարզիչը խոսել է Մոդրիչի վնասվածքի մասին. Goal

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի վնասվածքի մասին է խոսել Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը: Ֆուտբոլիստը թեթև վնասվածք է ստացել նախօրեին ԵԱ-2020-ի ընտրական փուլում Ուելսի հավաքականի հետ խաղում (1-1): Մոդրիչը չկարողացավ ավարտին հասցնել խաղն ու փոխարինվեց:

«Մոդրիչը մկանային վնասվածք է ստացել, դա բավականին ցավոտ ու տհաճ է:

Նա ստիպված էր լքել խաղադաշտը: Հիմա Մոդրիչը պետք է հանգստանա 1-2 օր, բայց ես հույս ունեմ, որ դրանից հետո նրա մոտ ամեն ինչ կարգին կլինի», – Դալիչի խոսքերն է մեջբերել Goal-ը:

Ուելս-Խորվաթիա խաղում վնասվածք ստացավ նաև «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը: Վերջինս ստիպված էր վնասվածքով ավարտել խաղը, քանի որ փոխարինումների հնարավորություն այլևս չկար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ