fbpx
Հասարակություն

Հաղթանակ զբոսայգու տարածքում ծառեր չեն հատվում. խոսնակը հերքում է լուրը

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որով հերքում է «Հաղթանակ» զբոսայգում ծառերի հատման և երկնաքերերի կառուցման մասին լուրերը: Կարապետյանը մասնավորապես գրել է.

«Մի քանի լրատվակայքեր տեղեկություն են շրջանառում՝ «Հաղթանակ» զբոսայգում ծառեր են կտրվել, իսկ տեղում երկնաքերեր են կառուցվելու» վերնագրով՝ հղում անելով սոցցանցային մի գրառում:

Հայտնում եմ, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. «Հաղթանակ» զբոսայգում կամ հարակից տարածքում երկնաքերեր չեն կառուցվում: Առավել ևս, «Հաղթանակ» զբոսայգու տարածքում ծառեր չեն հատվում:

Խնդրում եմ տարածել միայն ստույգ և ճշտված տեղեկություն»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219840982680733&id=1405208089

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ