fbpx
Աշխարհ

«Խոզագրիպից» Վրաստանում 55-ամյա տղամարդ է մահացել

H1N1 վիրուսից կամ «խոզագրիպից» բարդացումների հետևանքով Վրաստանի Մառնեուլ քաղաքում (Քվեմո-Քարթլիի տարածաշրջան) մահացել է 55-ամյա մի տղամարդ: Այդ մասին հայտնել է Առաջին ալիքը:

Տղամարդուն հունվարի 16-ին ծանր վիճակում տեղափոխել էին «Ավերսի» կլինիկա: Լաբորատոր հետազոտությունը հաստատել է գրիպի վիրուսը: Պացիենտին միացրել են արհեստական շնչառության ապարատին, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Վերջին տվյալների համաձայն, Վրաստանում հարյուր հազար մարդուն բաժին է ընկնում 211 հիվանդացած: H1N1 վիրուսից մահացածների թվաքանակն այս տարեշրջանում արդեն հասել է 21-ի: Հիվանդության դեպքերը պակասում են, բայց գրիպի վիրուսը դեռևս շրջանառում է երկրում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ