Տեսանյութեր

Ադրբեջանցիները երեկ Խոզնավարի ուղղությամբ առաջացել են 1,5 կմ. գյուղապետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ադրբեջանցի զինվորականները նախօրեին Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ առաջացել են ևս 1.5 կմ։ Այս մասին հայտնել է գյուղի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը։

«Թուրքերը մտել են մեր տարածքը, տղերքը հավաքվել են, կանգնել, զինվորներ էլ կան, դեմները կանգնած՝ սպասում են։ Նախօրեին երեկոյան ժամը 6-ի սահմանում է առաջխաղացումը եղել։ Իշխանասարից, որ 3,5 կմ առաջ էին եկել, փաստորեն դրանից հետո էլ հիմա ևս 1,5 կմ նորից եկել են։ Հայաստանի տարածք են մտել ու իջել դեպի Խոզնավար, հիմա իրենք գյուղից հեռու են 2,5 կմ»,– ասել է  գյուղապետը։

Տեսանյութը՝ Զանգեզուր TV-ի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ