Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել: Այս մասին նախաքննության արդյունքներով հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից։
«Սրանք, ենթադրաբար, մեքենայի ուղևորներն են, որը գտնվել է պայթեցված բեռնատարի կողքին: Ներկայում երկու մահացածի` 1 տղամարդու և կնոջ դիերն արդեն դուրս են բերվել ջրից, պարզվում է նրանց ինքնությունը», – ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Ինչպես պարզվել է, փաստաթղթերի համաձայն, պայթած բեռնատարը պատկանում էր Կուբանի մի բնակչի։ Քննիչները ուսումնասիրում են նրա շարժման երթուղին, խուզարկություններ են կատարվում նաև բնակության վայրում։