fbpx
Քաղաքականություն

Խթանում ենք Գյումրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելու գաղափարը․ Լաքոթ

Jonathan Lacote

Հայաստանում օգոստոսի 25֊ին նշվեց Գյումրի քաղաքի օրը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը Գյումրին բնութագրում է որպես հայկական ժառանգության մայրաքաղաք։ Նա ֆեյսբուքյան իր էջում տոնի առթիվ բարեմաղթանքներ է հղել Գյումրի քաղաքի բնակիչներին ՝ հավաստիացնելով, որ իրենց քաղաքի առաջխաղացման համար ունեն իրենց աջակցությունը։

«Մինչդեռ ակտիվ և աշխույժ Երևանը Հայատանի մայրաքաղաքն է, Գյումրին, անկասկած, հայկական ժառանգության մայրաքաղաքն է, որն իր փողոցներում և իր ճարտարապետության մեջ պահպանում է անցյալի ժամանակների որոշակի քաղաքակրթության հիշողությունը: Գյումրին հաճախ ճանաչում են Լենինական անունով, որը նա կրում էր 1988-ի երկրաշարժի ժամանակ, որից տուժեց յուրաքանչյուր ընտանիք և որի վերքերը պահպանված են քաղաքում երեսունմեկ տարի անց: Բայց, ինչպես և ամբողջ Հայաստանը, Գյումրին այժմ հույս է վերագտել, բարեկարգում է իր փողոցները, տեսնում է նոր բիզնեսների շատացում և ընդունում է նոր այցելուների:

Գյումրին ունի տեխնոլոգիական կենտրոն և այնտեղ, ինչպես Երևանում և Փարիզում, շուտով կբացվի ԹՈՒՄՈ կենտրոն, որը քաղաքի երիտասարդությանն անվճար համակարգչային կրթություն կառաջարկի: Ֆրանսիայի դեսպանությունը աջակցում է այս նորացմանը Համալսարանի և Ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների միջոցով, ինչպես նաև մարտ ամսին Գյումրիում կազմակերպելով «Ֆրանսիայի համը» գաստրոնոմիական միջոցառումը։

Դեսպանությունը քաղաքի և պետության իշխանությունների հետ խթանում է Գյումրին 19-րդ դարի իր ժառանգության եզակի և չտեսնված պահպանված բնույթի համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գաղափարը»,-գրել է դեսպանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ