ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանային վիճակին, նշել է՝ մտահոգվելու որևէ առիթ կամ կարիք չկա: Նա կոչ է արել և հորդորել, որ խուճապ կամ այլ բացասական տրամադրություն որևէ մեկի կողմից չտարածվի:
«Ամեն ինչ վերահսկվում է և մտահոգության կարիք կամ առիթ չկա»,- նշել է փոխնախարարը:
Լրագրողները հիշեցրել են հաղորդվում է սահմանին կրակոցների հաճախակիության ավելացման մասին:
«Եթե մտահոգության կարիք լինի, նախարարությունը հայտարարություն կտարածի, գործողություններ կկատարի, որոնք կլինեն ձեզ համար տեսանելի և ընկալելի»,- ասաց նա:

