Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկուն, որն առաջատար է Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում:
«Ես անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ուկրաինայի նախագահ ընտրվելու առթիվ: Ուկրաինացիներն այս պաշտոնը ձեզ վստահել են երկրում ամենադժվար պահին», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի ժողովուրդն այսօր «պառակտված և արմատականացված է ավելի քան երբևէ»: Եվ այդ վիճակի մեղավորը, ըստ Յանուկովիչի, Պյոտր Պորոշենկոն էր, ուստի ընտրողները միանշանակ վճիռ են կայացրել:
Նշենք, որ քաղաքական գործչի ուղերձը Facebook-ում տարածել է նրա մամուլի քարտուղար Յուրի Կարասիրը: