Սպորտ

Երբեմն Գրիգորյանը խաղադաշտում խելագարի է նմանվում. Բենիտո

«Տամբովի» հարձակվող Բենիտոն կիսվել է ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի մասին տպավորություններով: Հարցին, թե ինչպես է նա շփվում մարզիչ հետ, Բենիտոն պատասխանել է.

«Ես ռուսերեն քիչ եմ հասկանում, այդ պատճառով նա ինձ հետ զրուցելիս օգնականի օգնությանն է դիմում: Նա ասում է, որ ես պոտենցիալ ունել և դեռ երիտասարդ եմ: Սխալներս նույնպես մատնանշում է և օգնում շտկել դրանք: Ինձ, իսկապես, դուր է գալիս դա: Երբեմն նա դաշտում խելագարի է նմանվում: Նա գոռում և բարկանում է բոլորի վրա, երբ ինչ-որ բան այնպես չէ լինում, ինչպես պետք է լիներ: Բայց նա դա անում է, որովհետև սիրում է ֆուտբոլը. եթե նրա համար ամեն ինչ մեկ լիներ, նա այդպիսին չէր լինի»: Բենիտոյի խոսքերն է մեջբերել Матч ТВ-ն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ