fbpx
Քաղաքականություն

Երևան-Բաքու չվերթների պատմությունը. անվտանգությա՞ն, թե նոր մարտահրավերների մասին

EVN-GYD filghts

Վերջին հինգ տարիների ընթացքում Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ իրականացվել է 66 չվերթ։ Տեղեկությունը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ անդրադառնալով մեր գրավոր հարցմանը։

Ըստ նախարարության, այս չվերթները սկսել են իրականացվել 2020 թվականից՝ միջազգային պատվիրակությունների տեղափոխման նպատակով։ Վերջին հայտնի չվերթը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 11-ին, որը պատվիրել էր միջազգային ընկերություն։ Այնուամենայնիվ, գերատեսչությունից նշում են, որ սա առաջին դեպքը չէր. նախորդ տարիներին իրականացվել է 66 պետական չվերթ՝ Երևան-Բաքու-Երևան երթուղով, երկու տարբեր հետագծերով։

Այս իրավիճակը ծնում է մի շարք հարցեր՝ թե՛ հանրային, թե՛ անվտանգային դաշտերում։ Հայաստանում և Ադրբեջանում տիրող լարվածության, հատկապես արցախյան պատերազմի և դրա հետևանքով առաջացած բարդությունների ֆոնին, նմանատիպ թռիչքները հանրության շրջանում առաջացնում են բազմաթիվ քննարկումներ։

Արդյո՞ք սա վկայում է Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող կապերի մասին, թե՞ Հայաստանը պարզապես ծառայում է որպես տարանցիկ տարածք միջազգային կազմակերպությունների համար։ Այդ թռիչքները նպաստո՞ւմ են տարածաշրջանային կայունությանը, թե՞ ավելի մեծ սպառնալիքներ են ստեղծում։

Այս հարցերի շուրջ հանրային դժգոհությունը կապակցված է ոչ միայն անվտանգության խնդիրներին, այլև իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության թափանցիկության բացակայությանը։ Արցախյան պատերազմի պարտությունը, բռնի տեղահանությունը, և անորոշությունը ապագայի վերաբերյալ ստեղծում են անհանգստացնող ֆոն, որի մեջ նման որոշումներն ընկալվում են որպես լրացուցիչ խոցելիության նշան։

Հանրային տրամադրությունները վկայում են, որ կառավարությունը պետք է առավել հստակ բացատրի այս թռիչքների նպատակներն ու ազդեցությունը։ Նմանատիպ զարգացումները պահանջում են պարզաբանումներ, որպեսզի հնարավոր լինի գնահատել դրանց իրական նշանակությունը և հետևանքները Հայաստանի համար՝ թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ կտրվածքով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ