Երևանում թեքահարթակների կառուցման աշխատանքներն ավարտվել են

Հրապարակող՝

Երևանում թեքահարթակների կառուցման աշխատանքներն ավարտվել են

Երևանում թեքահարթակների կառուցման աշխատանքներն ավարտված են: 12 վարչական շրջանի 286 հասցեում կառուցվել է 551 թեքահարթակ: Այս մասին դեկտեմբերի 1-ին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը բարձրաձայնել է որոշ սխալների մասին, որոնք նկատվել են ծրագրի իրականացման ընթացքում։ Մասնավորապես, որոշ վայրերում թեքահարթակների տեսակները սխալ են ընտրվել՝ մի ուղղությամբ բարձրացող թեքահարթակներ, երբ անհրաժեշտ էր երեք կողմից մոտեցումներով լուծումներ։ Քաղաքապետը շեշտել է, որ քաղաքի ներառականությունն ու հասանելիությունը հանրային վայրերին առաջնահերթություն են։

Նկատենք, որ նման ծրագրերի ավարտից հետո հանրությունը մշտապես բախվում է նախագծային կամ շինարարական սխալների։ Մինչ օրս պատկան մարմիններն ի վիճակի չեն այնպիսի կառավարում իրականացնել, որոնք կբացառեն կոպիտ սխալներն ու անորական շինարարությունը։

Ամենաթարմ