Երևանի տրանսպորտում վերահսկողությունը կխստացվի

Հրապարակող՝

Երևանի տրանսպորտում վերահսկողությունը կխստացվի

Ամենադիտվածներ

Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 15-ի գործակարգավարական նիստի ընթացքում քննարկվել է հանրային տրանսպորտի տոմսային համակարգի վիճակը։ Զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում տրանսպորտային միջոցներում գրանցվել է 2 մլն 512145 վավերացում։ Այս թվերը բաշխվել են հետևյալ կերպ՝ տրոլեյբուսներ՝ 92161, մետրոպոլիտեն՝ 547663, ավտոբուսներ՝ 1 մլն 872321։ Նշվել է, որ նախորդ շաբաթվա համեմատ արձանագրվել է 2.4 տոկոս աճ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ առկա է հանրային պահանջ՝ խստացնելու վերահսկողությունը տրանսպորտում։ Նա նշել է, որ շատերը, հատկապես երիտասարդները, խուսափում են վճարելուց։ Ավինյանը հայտնել է, որ դեկտեմբերին հաստիքացուցակում կավելացվի 24 նոր աշխատակից՝ վերահսկողությունը ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով։

Ամենաթարմ