Երևանի երիտասարդական նվագախումբը Լիբանանից վերադարձավ Երևան հատուկ չվերթով

Հրապարակող՝

Երևանի երիտասարդական նվագախումբը Լիբանանից վերադարձավ Երևան հատուկ չվերթով

Ամենադիտվածներ

Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախումբը, որը Լիբանանում մասնակցում էր «Ալ Բուստան» միջազգային փառատոնին, անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակից շուտ վերադարձել է Հայաստան։ Տարածաշրջանում լարվածության աճի պատճառով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել է հատուկ չվերթ, որի միջոցով 87 հոգուց բաղկացած համույթը ուղեկցող անձնակազմով վերադարձել է Երևան։ Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Լիբանանում ՀՀ դեսպանությանը և լիբանանյան ազգային ավիաընկերությանը՝ երաժիշտների անվտանգ տեղափոխման համար։

Լիբանանում Հայաստանի դեսպանությունը հայտնել է, որ լիբանանյան կողմի հետ խորհրդակցությունների արդյունքում է կայացվել այս որոշումը։ Middle East Airlines ավիաընկերությունը, ընդառաջելով դեսպանության դիմումին, կազմակերպել է հավելյալ չվերթ՝ հատուկ այս նպատակով։ Դեսպան Սարմեն Բաղդասարյանն ու դիվանագետները անձամբ ուղեկցել են նվագախմբի անդամներին ռմբահարվող տարածքներով դեպի օդանավակայան։ Ինքնաթիռն արդեն հաջողությամբ վայրէջք է կատարել Երևանում։

Ամենաթարմ