fbpx
Կրթություն

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը տնօրենի նոր ԺՊ ունի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հունահռոմեական ոճի ըմբիշ, 2001 թվականի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարության «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Վ.Գալուստյանը մասնակցել է 2000, 2004 և 2008 թվականների օլիմպիական խաղերին, 2001 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն:

2009 թվականին նա ստացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում:

2015 թ. մասնակցել է Ադրբեջանում անցկացված առաջին եվրոպական օլիմպիական խաղերին՝ ներկայացնելով Հայաստանը:

ՀՀ նախագահի հրամանագրով 2015 թ. սեպտեմբերի 24-ին Վաղինակ Գալուստյանն պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ