Երկրի և հասարակության պառակտումը բացի Ռուսաստանից որևէ մեկին պետք չէ. Զուրաբիշվիլի

Ամենադիտվածներ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, անդրադառնալով երկրում տեղի ունեցող իրադարձությունների, ասել է. «Այսօր տեղի ունեցածը մեծագույն հանցագործություն էր, սակայն դա որևէ կերպ չի արդարացնում արհեստական ալիքը, հակակառավարական գործողությունները, որոնք ուղղված էին Խորհրդարան ներխուժելուն և Կառավարությունը տապալելուն»: Նրա խոսքերն է փոխանցում Aliq.ge-ն։

«Ռուսաստանը մեր թշնամին է: Նրա կողմից ղեկավարվող հինգերորդ շարասյունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան բացահայտ ագրեսիան», հավելել է նախագահը:

«Ես կցանկանայի մեկ անգամ ևս նշել, որ երկրի և հասարակության պառակտումը բացի Ռուսաստանից որևէ մեկին պետք չէ: Ռուսաստանն այսօր կիրառեց իր ամենափորձված զենքերից մեկը»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ այս օրերին Թբիլիսիում նախատեսված ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը պետք է նախագահեր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, ինչը մեծ բողոքի առիթ է դարձել ու փողոց դուրս բերել հարյուրավոր քաղաքացիների։

Ամենաթարմ