fbpx
Հասարակություն

ԱԻՆ-ը հսկվող այրում է իրականացրել 5,45 հեկտար տարածքում

Հունիսի 20-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը մայրաքաղաքի տարբեր տարածքներում իրականացրել է չոր խոտածածկույթի հսկվող այրում: Կանխարգելիչ միջոցառման ժամանակ այրվել է մոտ 5,45 հեկտար չոր խոտածածկույթ:

Ստորև ներկայացնում ենք տվյալներ ըստ տարածքների՝ համաձայն կատարման ժամանակացույցի:

Ժամը 10:01-ից մինչև ժամը 14:52-ը ԵՓՎ թիվ 7 ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ Սեբաստիայի փողոցում (թաղապետարանի հարակից այգի) իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ։

Ժամը 10:08-ից մինչև ժամը 12:13-ը ԵՓՎ թիվ 4 ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ «Կարմիր բլուր» երկաթգծի կայարանի մոտակայքում իրականցրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 6000 քմ խոտածածկույթ:

Ժամը 10:10-ից մինչև ժամը 11:59-ը ԵՓՎ թիվ 8 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Հաղթանակի զբոսայգու և Սարալանջի փողոցի միջնամասում իրականացրել է հերթպահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 8000 քմ խոտածածկույթ։

Ժամը 10:45-ից ԵՓՎ թիվ 5 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Արաբկիր զբոսայգուց դեպի Հրազդանի կիրճ իջնող հատվածում իրականացնում է հերթապահություն։ Հսկողությամբ այրվում է մոտ 7000 քմ խոտածածկույթ:

Ժամը 10:56-ից ԵՓՎ թիվ 3 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Մուշավանի ամառանոցներում իրականացնում է հերթապահություն։ Հսկողությամբ այրվում է մոտ 6000 քմ խոտածածկույթ։

Ժամը 10:56 մինչև ժամը 13:47-ը ԵՓՎ թիվ 14 ՀՀՋ-ից մեկ մարտական հաշվարկ ՀԱԷԿ-ի ավտոպարկի հարակից տարածքում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 4500 քմ խոտածածկույթ։

Ժամը 11:01-ից մինչև ժամը 14:01-ը ԵՓՎ թիվ 10 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Նուբարաշեն թաղամասում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ:

Ժամը 11:02-ից մինչև ժամը 13:37-ը ԵՓՎ թիվ 13 ՀՀՋ-ից մեկ մարտական հաշվարկ Դավիթաշեն վարչական շրջանում՝ Ներքին զորքերի հարակից տարածքում, Ձոր-1 և Ձոր-2 թաղամասերում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ։

Ժամը 11:21-ից մինչև ժամը 15:22-ը ԵՓՎ թիվ 1 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Հրազդանի կիրճում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ:

Ժամը 14:34-ից ԵՓՎ թիվ 9 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Լվովյան փողոցում իրականացնում է հերթապահություն։ Հսկողությամբ այրվում է մոտ 4000 քմ խոտածածկույթ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ