Այսօր տեղի ունեցավ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու նախընտրական բանավեճը Կիևի Օլիմպիական մարզադաշտում:
Բանավեճի ընթացքում Վլադիմիր Զելենսկին, ասաց, որ ինքը Պորոշենկոյի սխալների արդյունքն է։
«Պյո՛տր Ալեքսեևիչ, ես Ձեր սխալների և խոստումների արդյունքն եմ»,- ասաց Զելենսկին:
Զելենսկին բանավեճի ընթացքում հանկարծ անցավ ռուսերենին և հարցրեց.
«Այդ ինչպես ստացվեց, որ Ուկրաինան ամենաաղքատ երկիրն է, երբ երկիրը ղեկավարում է ամենահարուստ նախագահը»:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում Վլադիմիր Զելենսկին ձայների 30.24%-ով գրեթե երկու անգամ գերազանցել էր նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Վերջինիս օգտին է քվեարկել ընտրողների 15.95%-ը:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին: