Լաուտարո Մարտինեսի գործակալը հերքել է Մարտինեսի «Բարսելոնա» տեղափոխվելու մասին լուրերը: Այս մասին հայտնում է Goal.com-ը:
«Բարսելոնան» սկսել է հետաքրքրվել նրա ծառայություններով ֆուտբոլիստի՝ Իտալիայում ունեցած ուժեղ դեբյուտային մրցաշրջանից հետո և Ամերիկայի գավաթի ընթացքում Արգենտինայի կազմում 2 գոլ հեղինակելուց հետո:
Մարտինեսի գործակալը նշել է, որ ֆուտբոլիստը ակումբային խաղերում կարող է խաղալ Մեսսիի հետ միայն այն դեպքում, երբ Մեսսին տեղափոխվի «Ինտեր»: