Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին, անդրադառնալով ակումբի հարձակվող Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է.
«Նեյմարի համար այժմ ծանր ժամանակներ են: Վնասվածքի պատճառով նա բաց թողեց Ամերիկայի գավաթի խաղարկությունը: Խնդիրներ կան նաև ֆուտբոլիստի անձնական կյանքում:
Եթե ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ, ապա ակումբը պետք է տա նրան այդ հնարավորությունը: Չեմ կարծում, որ որևէ թիմի համար օգտակար կլինի ունենալ մի ֆուտբոլիստ, ով չի ցանկանում խաղալ ակումբի կազմում»:
Հիշեցնենք, որ Նեյմարի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնա»-ն: Նեյմարը նույնպես ցանակնում է վերդառնալ իսպանական ակումբ: