Ընդդիմությունը ՍԴ-ում կվիճարկի մի շարք օրենքների նախագծեր

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը նախատեսում է համայնքների խոշորացման երեկ ընդունված օրենքի նախագիծը վիճարկել Սահմանադրական դատարանում, եթե այն ստորագրի հանրապետության նախագահը:

Խմբակցությունը նախատեսում է վիճարկել նաև ապօրինի գույքի բռնագանձման և մի շարք այլ օրենքների սահմանադրականությունը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն այս հարցերը քննարկել են խորհրդարան հրավիրված իրավաբանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Արամ Վարդևանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) – Տեղական հանրաքվե, լսումների իրավունք՝ ոչինչ չի ապահովվել: Այս պայմաններում ես, իհարկե, հույս եմ հայտնում, որ հանրապետության նախագահը զերծ կմնա սա ստորագրելուց, աշխատակազմը առնվազն կուսումնասիրի, և հենց դա էլ հիմք կլինի՝ դիմելու Սահմանադրական դատարան:

Աղբյուրը՝ 1lurer.am

Ամենաթարմ