Ազգային ժողովում Արցախյան 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին մտքեր է արտահայտել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա ասաց, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ կհամարի, եթե այն տրվի ընդդիմությանը։
Օհանյանի խոսքով՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարն ընդդիմություննը միշտ էլ արտահայտել է ու առաջինը հենց ընդդիմություն է հայտնել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխող խմբակցությունից Ալեն Սիմոնյանը հայտնել էր քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին։