Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ վաղը սկսում են իրենց պայքարի «վճռական փուլը»։
Այս մասին նա գրառում է կատարել Facebook-ի իր էջում։
Սաղաթելյանը նշել է, որ հանրահավաքը տեղի է ունենալու մայիսի 1-ին՝ ժամը 16:00-ին՝ Ֆրանսիայի հրապարակում։
«Դուրս արի փողոց, գործ ունենք անելու», – գրել է Սաղաթելյանը։
