Բելառուսի ընդդիմության խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան հայտնել է,որ համակարգող խորհուրդը երկրի ՆԳ նախարար Յուրի Կարաևին կոչ է արել հրաժարական տալ:
«Պարոն Կարաև, օգոստոսի 13-ին բելառուսական հեռուստատեսության եթերում դուք ստանձնել եք պատասխանատվությունը կատարվածի համար: Մարդկանց մահ, բռնություն, աննախադեպ դաժանություն և խաղաղ բնակչության կտտանքներ. մենք այդ ամենը տեսել ենք: Եվ եթե դուք պատասխանատվություն եք ստանձնում այդ իրադարձությունների համար, ապա դուք երկու տարբերակ ունեք՝ կա՛մ հրաժարական տալ, կա՛մ ներկայանալ մեղայականով»,- հայտարարել է Կոլեսնիկովան:
Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից: