Սպորտ

Օբամեյանգը կրկնել է Ալեքսիս Սանչեսի ռեկորդը

Անգլիայի Սուպերգավաթի խաղում «Արսենալը» խաղում էր «Լիվերպուլի»  հետ։

Հաշիվը 12-րդ րոպեին կիսապաշտպան Բուկայո Սակայի փոխանցումից հետո հաշիվը բացել է հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը։

Սա 31-ամյա հարձակվողի 5-րդ գնդակն էր «Ուեմբլիում» «Արսենալի» կազմում․ ավելի վաղ նա երկուական գոլ էր խփել Անգլիայի Գավաթի 2019/20 մրցաշրջանի կիսաեզրափակչում ու եզրափակչում։

Այդ կերպ Օբամեյանգը կրկնել է «զինագործների» նախկին կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի ռեկորդը։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ