Երեկ` ապրիլի 23-ին կառավարության նիստի ժամանակ փոփոխությունների է ենթարկվել կառավարության 2004 թվականին ընդունված N 318-Ն որոշումը
Այսուհետև` պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անապահովության սահմանային միավորը կլինի «28.00», նախկին «30.01»-ի փոխարեն,
պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների ֆինանսական դժվարությունները կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մեղմելու նպատակով մինչև 2020 թվականի հուլիսը պետական բյուջեի մի քանի ծրագրերով թվով 119 բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումը իրականացվելու է կանխավճարային սկզբունքով:
Նիստի ընթացքում ընդունվել է նաև 2013 թվականի կառավարության N 806-Ն որոշման փոփոխությունները, ըստ որի` պայմանագրային զինծառայողների ընտանիքների անդամներին համավճարային սկզբունքով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն այսուհետև կիրականացվեն ամբողջությամբ անվճար: