Տան 2-րդ հարկից 1 տարեկան 8 ամսեկան երեխա է ընկել գլխի վրա, որի հետևանքով ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։
Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։
Նշվում է, որ Կոմատոզ վիճակով (3 բալ), կատատրավմա, ծանր գլխուղեղային վնասվածքով ընդունվել է ԲԿ, որտեղ էլ վիրահատվել է։
Ըստ աղբյուրի՝ փոքրիկը 2 շաբաթ գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում ու, ի վերջո, գիտակցության չգալով, մահացել է։