Ուեյն Ռունին, ով «Դի Սի Յունայթեդի» հարձակվողն է, հեռացվել է MLS-ի «Նյու Յորք Ռեդ Բուլսի» հետ հանդիպման առաջին խաղակեսի միջնամասում (1-2):
Տեղեկացնենք, որ 33-ամյա անգլիացին 24-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել մրցակցի կիսապաշտպան Քրիստիան Կասերեսի դեմքին արմունկով հարվածելու համար, երբ անկյունային հարված է իրականցրել:
Մրցավարը որոշում է կայացրել Ռունիին հեռացնել VAR համակարգից օգտվելուց հետո։ Նշենք,որ սա հարձակվողի արդեն երկրորդ կարմիր քարտն է ընթացիկ մրցաշրջանում։