Կառավարությունը գումար կհատկացնի Արցախում ընտրություններին դիտորդական առաքելության համար

Ամենադիտվածներ

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական հետապնդման հիմքեր չկան. քննարկում կառավարությունում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց ֆինանսավորում տրամադրել երկու կազմակերպության՝ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

«Արցախում 2019թ. սեպտեմբերին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից որդե­գրած ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու սկզբունքը՝ նպատակահարմար է Արցախում քաղաքացիական հասարակության կողմից ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման հարցում աջակցության ցուցաբերումը:

Ս.թ. սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդություն իրականացնելու համար ցանկություն են հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, որոնց կողմից նշված գործունեության համար նախատեսված ծախսերի ֆինանսավորման համար առաջարկվում է 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 9 ամսում Հայաստանի Հան­րա­պետության վարչապետի աշխատակազմին 2019 թվականի 9 ամսում հատ­կացնել 33,680.0 հազ. դրամ՝ վերոգրյալ կազմակերպություններին դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրելու նպատակով»,- նշված է կառավարության որոշման նախագծում:

«ՀՀ կառավարությունը և անձամբ ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հավելյալ երաշխիքներով աջակցի, որ երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը, և սա այդ միջոցառումների ցանկի մեջ մտնող գործոն է, որը ինչ-որ տեղ նաև աննախադեպ է, եթե ես չեմ սխալվում»,- ասաց նա:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ