Հասարակություն

Ընտանեկան բռնությունը խնդիր է բոլոր հասարակությունների համար. Զարուհի Բաթոյան

Մայիսի 27-ին «Ընտանեկան բռնությունը Հայաստանում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համաժողովին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց աջակցության ուղղությամբ իրականացվող գործողություններում կառավարությունը ոչ թե արձագանքող, այլ նախաձեռնող է լինելու:

«Չկա այնպիսի երկիր, նույնիսկ եվրոպական զարգացած երկրներում, չկա այնպիսի հասարակություն, որտեղ նման խնդիր չլինի: Ընտանեկան բռնությունը խնդիր է բոլոր հասարակությունների համար: Պետությունը չի կարող աչք փակել և անտեսել այս խնդիրը»,- ասաց նա:

Բաթոյանը կարծում է, որ այսօր ՀՀ-ում ընտանեկան բռնության կանխարգելման հարցում դրական տեղաշարժ կա՝ հանրային իրազեկվածության բարձրացման և հավասարության գիտակցության առումով. «Հանրային կրթությունը, հանրային իրազեկությունը կարևոր է, մենք պետք է ավելի շատ խոսենք մեր քաղաքացիների հետ, որպեսզի կարողանանք ճանապարհներ գտնել բռնությունը վերացնելու, անհատ քաղաքացիների երջանկությունն ապահովելու, ընտանեկան համերաշխությունն ապահովելու նպատակով»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ