fbpx
Արցախ

Ընթանում են քննարկումներ՝ Ստեփանակերտում տեղադրված արձանի վերաբերյալ

Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է․

«Հարգելի հայրենակիցներ, Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի շուրջ սոցցանցերում տարաբնույթ քննարկումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ընթանում են քննարկումներ հասարակական և գիտական շրջանակներում՝ այդ արձանը տվյալ տարածքում տեղադրելու նպատակահարմարության շուրջ: Սպասում ենք մասնագիտական եզրակացությանը՝ վերջնական որոշում կայացնելու համար:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանը արցախցիների մոտ մտահոգություն է առաջացրել․ նրանք չգիտեն, թե ինչ է այն խորհրդանշում եւ ինչպես «հայտնվեց» հուշարձանի տարածքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ