Ընտրապայքարին մասնակցող որոշ թեկնածուներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել․ ԿԸՀ

Հրապարակող՝

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի առթիվ

Ամենադիտվածներ

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ասաց, որ ԿԸՀ-ն ընտրապայքարին մասնակցող եզակի թեկնածուների ինքնաբացարկի դիմումներ է ստացել:

«Ինքնաբացարկի դիմումները կարող են ներկայացվել քվեարկությունից 10 օր առաջ: Ինչպես ընտրապայքարին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, այնպես էլ առանձին թեկնածուներն իրավունք ունենք մինչև հունիսի 10-ը ներկայացնելու ինքնաբացարկի վերաբերյալ դիմումներ: Առանձին թեկնածուների հետ կապված կան ստացված ինքնաբացարկի եզակի դիմումներ՝ տարբեր ուժերից»,- ասաց Մուկուչյանն ու հավելեց, եթե չի սխալվում, այդպիսի դիմումների թիվը 2-3 է:

Առաջիկա օրերին ԿԸՀ-ն նիստ կունենա և այդ դիմումներով որոշումներ կկայացնի:

ԿԸՀ-ն քարոզարշավի մեկնարկին հանդես կգա համապատասխան կոչով՝ ուղղված բոլոր թեկնածուներին: «Մենք խիստ կարևորում ենք, որ քարոզարշավի ժամանակ պահպանվեն Ընտրական օրենսգրքի բոլոր կանոնակարգումները՝ բոլոր սուբյեկտների կողմից: Իհարկե, հետևելու ենք ամբողջ քարոզարշավի ընթացքում և ցանկացած օրենքի խախտում հայտնաբերելու պարագայում արձագանքումը լինելու է շատ արագ, օպերատիվ և ԸՕ-ի պահանջներին լիարժեք համապատասխան»,- ասաց Մուկուչյանը:

Նա վստահեցրեց, ԿԸՀ-ն, ինչպես նաև տարածքային ընտրական հանձնաժողովները հետևելու են ամբողջ գործընթացին:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

Ամենաթարմ