«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Անդրե Օնանի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Get Italian Football News-ը՝ վկայակոչելով La Gazzetta dello Sport-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է գնել «Ինտերի» դարպասապահին՝ որպես Դավիդ Դե Խեային փոխարինող։
Երեկ անգլիական ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել Օնանի գործակալի հետ և հայտնել, որ շուտով «Յունայթեդից» առաջարկ է լինելու։
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է, որ պատրաստ է դարպասապահի համար առաջարկել 50 միլիոն եվրո և բոնուսներ։ Տրանսֆերը կարող է կազմակերպվել հաջորդ շաբաթ։