Յուրա Մովսիսյանն ու առողջապահության նախարարը նախագիծ են քննարկել հայկական սպորտի համար

Ամենադիտվածներ

Յուրա Մովսիսյանն ու առողջապահության նախարարը նախագիծ են քննարկել հայկական սպորտի համար

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն այս օրերին Հայաստանում է, հանդիպում է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

«Քննարկում ենք մի հետաքրքիր նախագիծ հայկական սպորտի համար»,- գրել է Արսեն Թորոսյանը` հրապարակելով Մովսիսյանի հետ լուսանկար:

Հիշեցնենք` օրերս Մովսիսյանն այցելել էր ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հետևել էր Հայաստանի կանանց Մ19 հավաքականի մարզմանը, շփվել պատանի ֆուտբոլիստուհիների հետ:

Հաղորդում է armsport.am-ը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ