Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին:
«Շնորհավոր եմ, եղբայր: Գիտեմ, որ սա միայն սկիզբն է» իր Ինստագրամյան էջում գրել է Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Սասուոլո»-ին և հաղթեց 4:2 հաշվով:
Մխիթարյանն իր նորամուտը տոնեց գոլով:
Մխիթարյանը «Ռոմա»-ին է միացել մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Հայ կիսապաշտպանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ: