Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի տեղեկություններով՝ «Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը մոտ է «Էվերտոն» տեղափոխվելուն։
Նշվում է, որ կողմերը համաձայնության են հասել տրանսֆերի կայացման շուրջ։ Այն կարժենա 30 միլիոն եվրո։ Սակայն, բոնուսների հաշվին կարող է գումարը աճել մինչև 40 միլիոն եվրո։
Ըստ աղբյուրի՝ 19-ամյա ֆուտբոլիստը վաղը բուժզննում կանցնի անգլիայում։ Նա անգլիական ակումբում տարեկան կստանա 3 միլիոն եվրո աշխատավարձ։