fbpx
Աշխարհ

Զախարովան հայտնել է, որ Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցի հրապարակումը կարող է դաս լինել Ուկրանիայի նախագահի համար

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հեռախոսազրույցի սղագրության հրապարակումը ցույց է տվել, որ Վաշինգտոնի հետ բանակցելը վտանագավոր է: ԱՄՆ-ի այդ գործողությունը փոխում է պետությունների միջև հարաբերությունների ձևը։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ես համաձայն եմ բազմաթիվ կարծիքների հետ, որ դա, անշուշտ, փոխում է պատկերը, և անգամ ոչ պատկերը, այլ, հավանաբար, պետությունների, երկրների, առաջնորդների, քաղաքական գործիչների միջև հարաբերությունների ձևը: Քանի որ այժմ, արդեն երևի երրորդ օրն է սկանդալից հետո, բոլորն են հասկանում, որ Վաշինգտոն զանգահարելը, բանացկություններ վարելը, հանդիպելը վտանգավոր է»,-ասել է նա:

Զախարովան կարծիք է հայտնել, որ հեռախոսազրույցի հրապարակումը կարող է դաս լինել Ուկրաինայի առաջնորդի համար և այդկերպ ազդել երկրում իրավիճակի վրա:

«Եթե այդ դասը, իսկ դա հսկայական քաղաքական դաս է, նա ընկալի ճիշտ, իսկ ես մեծ հույս ունեմ, որ այդպես էլ կինի, ապա առհասարակ Ուկրաինայում ամբողջ իրավիճակը կարող է այլ ընթացք ստանալ»,-ասել է նա:

Զախարովան նաև ընդգծել է, որ Զելենսկուն անհրաժեշտ է վերագնահատել Միացյալ Նահանգների դերն Ուկրաինայում:

«Նույն կերպ մեկ ակնթարթում նրանք կարող են բոլորին ներկայացնել ամբողջ ուկրաինական քաղաքականությունը, ինչպես դա վերջերս արել են: Քանի որ դրա հետևում կանգնած են, իհարկե, դեմոկրատները, և հենց այդպես էլ Ուկրաինային, որպես պետության, ամերիկյան իսթեբլիշմենթը կարող է ոտնահարել անհրաժեշտ և դրա համար հարմար պահին»,-պարզաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Զախարովան նաև նշել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է հենվի պրոֆեսիոնալիզմի վրա, ոչ թե կարգախոսերի և PR-ակցիաների վրա, որոնք ուղեկցել են Պորոշենկոյի գործունեությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ