Զանգեզուրի միջանցքի շահագործումը կգործարկվի մինչև 2030 թ․․ Ուրալօղլու

Հրապարակող՝

uraloxlu

Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործարկվի մինչև 2030 թվականը։ «Ադրբեջանական կողմը նույնպես շարունակում է իր աշխատանքները։ Նախիջևանի կողմում նույնպես կան որոշ անավարտ գործեր։ Ադրբեջանական կողմը, հավանաբար, այս տարի կսկսի աշխատանքները։ Ինչպես գիտեք, Զանգեզուրի մյուս անցակետը մի գործընթաց է, որը սկսվել էր ԱՄՆ-ի մասնակցությամբ: Մենք այս տարի նույնպես առաջընթաց ենք ակնկալում այնտեղ: Մենք Զանգեզուրի միջանցքը շահագործման կհանձնենք մինչև 2030 թվականը»,- հայտարարել է Ուրալօղլուն։

Թուրքիայի տրանսպորտի նախարարը նաև նշել է, որ 224 կմ երկարությամբ Կարս–Իգդիր–Արալըկ–Դիլուջու երկաթգիծը մեծ նշանակություն ունի Զանգեզուրի միջանցքի համար։ Այս երկաթուղային գծի ակտիվ շինարարությունը շարունակվում է անցյալ տարվանից։

Ամենաթարմ