Օգոստոսի 29 և 30-ին մշտադիտարկման արդյունքում ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ (լատ.՝ Ovis orientalis gmelini): Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։
«Կարգավիճակը․ Գրանցված է նախկին ԽՍՀՄ -ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»,- ասված է հայտարարության մեջ։
https://www.facebook.com/mnparmenia/posts/2556169764631704
