fbpx
Իրավական

Կասկածելի զանգված են հայտնաբերել Վանաձոր ՔԿՀ-ի աշխատակիցները

հունիսի 24-ին՝ ժամը 16:05-ի սահմաններում, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, տեսահսկման համակարգի միջոցով նկատել են, որ տեսակցության եկած քաղաքացին կալանավորված անձին կասկածելի իր է փոխանցում:

Անմիջապես դադարեցնելով տեսակցությունը՝ ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձին և նրա տաբատի գրպանից հայտնաբերել փաթեթ, որում առկա է եղել 9,1 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված:

Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ