Zara ապրանքանիշը ամբողջությամբ կանցնի էկոլոգիական կտորների

Իսպանական Zara ապրանքանիշի գլխավոր տնօրեն Պաբլո Իսլան պատմել է մոտակա ժամանակներում կայուն զարգացման ծրագրերի մասին։ Ապրանքանիշը ծրագրում է 2025թ.-ին ամբողջությամբ անցնել էկոլոգիական գործվածքների. հավաքածուներում բամբակն ու վուշն օրգանական կլինեն, պոլիետսերը՝ վերամշակված։

Ընկերությունը ծրագրում է կրճատել արտադրության ընթացքում վնասակար քիմիական նյութերի արտաներումը մինչև զրոյի, ինչպես նաև գրեթե ամբողջությամբ՝ 80 տոկոսով, անցնել էներգիայի վերականգնվող աղբյուրների։ Ընդ որում, արդեն 2019թ.-ի ավարտին ապրանքանիշը կդառնա էկոլոգիապես արդյունավետ։

«Կայուն զարգացումը ոչ անցողիկ նշանակություն ունեցող խնդիր է, որի լուծմանը ներգրավված են Inditex-ի բոլոր աշխատակիցները ու որը մենք հաջողությամբ առաջխաղացնում ենք մեր մատակարարների շրջանում։ Մենք ծրագրում ենք կարևոր դեր կատարել նորաձևության արտադրության վերափոխման գործում»,- ասել է Inditex-ի գործադիր նախագահ Պաբլո Իայլան։

Նշենք, որ Zara-ն այժմ Join Life հավաքածու ունի, որը պատրաստվում է էկոլոգիական նյութերից։ Այն կազմում է ապրանքանիշի նմուշակազմի 20 տոկոսը, հաջորդ տարի ծրագրվում է դրա բաժինը մեծացնել մինչևZara ապրանքանիշը 2025-ին ամբողջությամբ կանցնի էկոլոգիական կտորների 25 տոկոս։

 

Ամենաթարմ