Բարսելոնայից ծնունդ առած Keef Palas զարդերը հեղափոխության ալիք են բերել ամբողջ աշխարհով մեկ։
Ապրանքանիշի հիմնադիրներ Եվգենիա Օլիվան (պոետ) և Քլեր Օ՚Քիֆը (նկարիչ) ստեղծում են զարդեր՝ օգտագործելով նուրբ, օրգանական առարկաներ, ինչպիսիք են՝ սխտորը, սիսեռը, շագանակները, բամբակը և ձիթապտղի ճյուղերը։ Այս նյութերը անհարատև են և հակված են ժամանակի ընթացքում փոխվելու և քայքայվելու։ Այս զարդերը ունեն արյուրից կամ արծաթից դետալներ, բայց հիմնական նյութերը մթերքներ կամ բույսեր են, որոնք երբեմն էլ ջնարակված են։
https://www.instagram.com/p/Bn1NE7AFNoO/?utm_source=ig_web_copy_link
Keef Palas -ի փիլիսոփայությունը արագ նորաձևության և տնտեսական նեոլիբերալիզմի սահմանափակումների ճիշտ հակադիրն է։ Keef Palas -ը բնութագրում է իր «հարատև» ապրանքների նպատակը բնության օրենքներով։
Հումորի զգացումը ապրանքանիշի հիմնական գործիքներից մեկն է։ Հիմնական նպատակն է զվարճացնել մարդկանց՝ միառժամանակ հուշելով, որ կարելի է որոշ թեմաներին նայել այլ կերպ, այլ տեսանկյունից։ Հիշեցնել, որ ապրանք գնելիս կարելի է ավելի գիտակից լինել և փորձել հնարավորինս շատ լինել մոտ բնությանը։
https://www.instagram.com/p/Bl8ZgMzn_Io/?utm_source=ig_web_copy_link
Այս զարդերը էկլեկտիկ, փորձառարական, մինիմալիստական արվեստի գործեր են։ Keef Palas-ի նպատակն է ցույց տալ, որ կյանքում ամեն ինչ հարատև է և պետք չէ կյանքին չափազանց լուրջ վերաբերվել։ Մեկ նախադասությամբ՝ հումորը կփրկի աշխարհը։
Աննա Մարտիրոսյան
