Զարիֆը մայիսի 26-ին գալու է Հայաստան

Մայիսի 26-ին այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանելու Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

Ամենաթարմ